Վերջին ամիսներին մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն: Նախ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ժամանել Երևան, և կայացել է ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, այլև բավական բովանդակալից խոսել ենք երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, և այդ միջոցառման շրջանակում մենք բովանդակալից քննարկել ենք մեր համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր ևս լավ հնարավորություն է ընդհանրացնել այդ քննարկումները, և շատ ուրախ եմ, որ ընձեռվել է նման հնարավորություն»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետը։