Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Դրան մասնակցում են  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։

Ծրագիրը ներառում է քննարկումներ նեղ և լայն ձևաչափերով։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումը կվարի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ։