Գոնե տրուբա նորմալ սարքեք
Այն, որ 2018-ի իշխանազավթումից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Երևանում տիրում է տոտալ «բարդակ», դրա մասին արդեն գիտեն բոլորը։ Ամեն ինչ թանկացրեցիք՝ հարկերը, գովազդային տուրքը, կայանատեղիները, գույքահարկը։ Իրականացվեց Նիկոլ Փաշինյանի երազանքներից մեկը՝ քաղաքացին իսկապես դարձավ «տուգանքի մատերիալ», և այս հարկերի և մարդկանց կլպելու ֆոնին ունենք զրո կազմակերպվածություն, խայտառակ կոռուպցիա և թալան։ Շունը տիրոջը չի ճանաչում թե՛ բանակում, թե՛ քաղաքապետարանում, բայց այսօր շատ-շատ քաղաքացիների խնդրանքով պետք է բարձրաձայնեմ ջրահեռացման հարցը։ Անձրևաջրերի հոսքը դեպի շենքերի նկուղներ այնքան մեծ թափով է լինում, որ տեղեր կան, որտեղ 1 մետր և ավելի ջուր է լցվում։ Այսինքն՝ նկուղ, թե կիսանկուղ հայտնվում են ջրհեղեղի մեջ, և ամենակարևորը՝ քաղաքացին մնում է անօգնական։ Զանգում են թաղապետարան, ասում են՝ քաղաքապետարան զանգեք։ Զանգում են քաղաքապետարան, ասում են՝ «Վեոլիա Ջուր» զանգեք։ Զանգում են «Վեոլիա Ջուր», ասում են՝ հայտը գրանցել ենք, բայց ոչ մի բան չեն անում։ Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի, ձեր խելքի բանը չի, գիտենք։ Գոնե տրուբա նորմալ սարքեք։ Թվում էր, թե նման բաները գոնե կարող եք անել, բայց ոչ։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից