Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ձգտումը դեպի խաղաղություն և ժողովրդավարություն։ Այդ մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունից։
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող քննարկումներին՝ նպատակ ունենալով շուտափույթ հասնել խաղաղության պայմանագրի կնքման՝ միջազգային իրավունքին խիստ համապատասխան և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։