Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է ՀՀ մշակութային ժառանգությունը 3D սկանավորմամբ
Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով:
Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։
Հաշվի առնելով գագաթաժողովի՝ «Նորարար տեխնոլոգիաներ և ստեղծարարություն» խորագիրը, Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը 3D սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով ընդգծվում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը՝ իբրև եզակի կրթական և նորարարական կազմակերպություն, որն իր գործունեությունն է ծավալում նաև Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ ինովացիոն աշխարհում խորհրդանշելով Հայաստանի և ֆրանկոֆոն համայնքի միջև համագործակցության ոգին:
Գագաթաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի ավանի Salle 200 համերգասրահում ֆրանսահայ «Երազ» համույթը կցուցադրի հատվածներ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումից:
Մանրամասները՝ հղմամբ։