Իսկ որտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքը

Ես որպես ՀԱԵ հետևորդ մեծ ցավով եմ հետևում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայիս քայլերին և հայտարարություններին։ 2018 թվականին նա ոգևորությամբ էր խոսում Նիկոլ Փաշինյանի և նրա քայլակիցների վերաբերյալ, ովքեր իրենց գործողություններով բերեցին մեր երկիրը հասցրեցին անդունդի եզրին։ Սրանք կործանեցին Արցախը և զոհեցին 5000 մեր եղբայրներին։ Հիմա Աջապահյանը փորձում է հանդես գալ որպես «խորհրդատու» և որոշում է, թե ով իրավունք ունի մնալ քաղաքական դաշտում, իսկ ով՝ ոչ։

Իսկ որտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքը։

Սերժ Սարգսյանը, ով Աջապահյանի խոսքերով պետք է հրաժարվի ՀՀԿ Նախագահի պաշտոնից և պետք է դուրս գա քաղաքականությունից, այն մարդն է, ով Հայոց Բանակի ստեղծման ակունքներում է կանգմած, Նախագահը այն մարդն է, ով ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ և անկյունաքարային դերակատարում ունի Արցախյան Ազատամարտի և Արցախի զարգացման և կայացման գործում: Սերժ Սարգսյանը իր կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, և միշտ եղել է այնտեղ, որտեղ պահանջել է մեր հայրենիքի անվտանգությունը: Միքայել Աջապահյանը, ով հայտնվում է միայն տեսախցիկների առջև, երբ դա նրան հարմար է, և ապա անհետանում, չէր կարող չիմանալ այս ամենի մասին։

Բագրատ Սրբազանին ինտերվալային ռեժիմով սատարելը և լուսաբանվող տարածքում մի 15-20 րոպե երևալը, ոչ մի իրավունք չի տալիս ոչ ոքին որոշել թե ով որտեղից պետք է դուրս գա:

Կամ սատարեք լիարժեք կամ մի խանգարեք:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից