Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները թռչում են ասիական Չեմպիոնների լիգայի խաղի վրայով

Երկրպագուները տեսանկարահանել են իրանական հրթիռային հարձակումը Իսրայելի վրա «AFC» ասիական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի իրանական «Սեպահան» և Տաջիկստանի «Իստիկլոլ Դուշանբե» հանդիպման ժամանակ, հաղորդում է TYC Sports-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ խաղի միջնամասում երկնքում հրթիռներ են նկատվել, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հանդիպումն ավարտվել է իրանական թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Հարձակման ժամանակ արձակվել է 200 բալիստիկ հրթիռ։ Իսրայելական պաշտպանության ուժերը հայտնել են, որ որսացել են դրան մեծ մասը: Պայթյուններ են լսվել երկրի տարբեր հատվածներում, ներառյալ Երուսաղեմը: Հարձակման ժամանակ երկու մարդ վիրավորվել է, մեկը մահացել է։