Ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է հումքի ծավալների մեծացման հարցը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։

Նախարարն առաջարկել է ամփոփել քննարկման ընթացքում հնչած տեսակետները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր։