Ուկրաինան զորքերը դուրս է բերում Ուգլեդարից. ուկրաինացի զինվորականներ

Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են, որ դուրս են գալիս Ուգլեդարից։ Ռուս զինվորականները մինչ այդ հայտնել էին, որ գրավել են Դոնեցկի մարզի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքը։

«Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական զորախմբի տեղեկացմամբ՝ շրջապատման սպառնալիքի պատճառով ուկրաինացի զինվորականները որոշել են դուրս բերել զորքերը քաղաքից։

Ուգլեդարի համար մարտերը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի, ընթանում էին 2022 թ. մարտի վերջից։