Տեղի է ունենալու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարը
Ս.թ․ հոկտեմբերի 5-ին, շաբաթ օրը, ժամը 12-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում (Խորենացի 15), տեղի է ունենալու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարը:
Օրակարգում
1) Հաշվետու շրջանի քաղաքական և ֆինանսական հաշվետվություն,
2) Քաղաքական իրավիճակի մասին քննարկում
3) Համագումարի քաղաքական Հռչակագրի ընդունում
4) Քաղաքական խորհրդի նախագահի, Քաղաքական խորհրդի և Վերահսկիչ մարմնի ընտրություններ
Լրագրողների և քաղաքացիների համար մուտքն ազատ է:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց