Ի՞նչ կլինի, եթե սիոնիստական ռեժիմն արձագանքի Իրանի գործողությանը

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրել է․

«Իրանի ռազմաքաղաքական պաշտոնյաները զգուշացրել են ԻՀՊԿ հրթիռային հարձակմանը Սիոնիստական ռեժիմի արձագանքի հետևանքների կապակցությամբ։

X -ում արած գրառման մեջ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը զգուշացրել է ռեժիմին՝ սխալը կրկնելու հետևանքների կապակցությամբ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Փեզեշքյանը գրել է․ «Նեթանյահուն պետք է իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի։ Սա մեր ուժի միայն մասն է։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք»։

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը նույնպես հայտարարել է․ «Իրանը պատրաստ է Սիոնիստական ռեժիմի հնարավոր արձագանքին։ Ռեժիմի գործողության դեպքում Իրանի պատասխանը կլինի լրիվ այլ մակարդակի վրա»։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նույնպես հայտարարել է․ «Եթե Սիոնիստական ռեժիմը քայլեր ձեռնարկի Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ապա «Ազնիվ խոստում 2» գործողությունը կկրկնվի շատ ավելի մեծ մասշտաբով և հարված կհասցվի սիոնիստական բոլոր ենթակառուցվածքներին»։

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին նույնպես սպառնացել է իսրայելական ռեժիմին, որ հերթական հանցագործության դեպքում Իրանի պատասխանը մի քանի անգամ ավելի ուժեղ կլինի։

ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է. ««Ազնիվ խոստում 2» գործողությունը լիովին օրինական է և համապատասխանում է միջազգային օրենքներին։ Սակայն եթե Սիոնիստական ռեժիմը համարձակվի դիմել պատասխան քայլի, Իրանի գործողություններն ավելի կոշտ կլինեն»։

Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Իրանի գործողությունն ավարտվել է։ Սակայն եթե Իսրայելի ռեժիմը որոշի արձագանքել, այդ ժամանակ մեր պատասխանն ավելի խիստ կլինի»։

Երեկ երեկոյան, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, Իրանը, Սիոնիստական ռեժիմի ուղղությամբ 200 հրթիռ է արձակել, պատասխանելով ռեժիմի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ ԻԻՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարումը, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունը, Լիբանանում Իրանի դեսպանի վիրավորումը, Լիբանանում քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումն ու «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի և Բեյրութում Իրանի ավագ ռազմական խորհրդական գեներալ Աբաս Նիլֆուրուշանի սպանությանը»: