Իսրայել-Լիբանան 3-րդ պատերազմը կարող է կլանել ողջ Մերձավոր Արևելքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

2024 թ․ հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը՝ Ցախալը հարձակվեց ինքնիշխան Լիբանանի Հանրապետության վրա։ Ցամաքային օպերացիայի նպատակը ըստ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության, Լիբանանի տարածքում 20 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելն է։ Իրականում ինչ նպատակներ է հետապնդում Իսրայելի ղեկավարությունը։

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը և տնտեսական ֆորումը։ Ինչ օրակարգով էր հավաքվել ԵԱՏՄ պետությունների վարչապետները և դիտորդի կարգավիճակով Իրանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ գործող ռուսական զորքերը գրավեցին Երևանի բերդը, սկիզբ դնելով Արևելյան Հայաստանի տարածքի մի մասի վրա հայոց պետականության ստեղծմանը։ 197 տարվա ընթացքում ինչ նվաճումներ ունեցավ հայությունը այդ տարածքի վրա։

Ինչու Մյուռոնօրհներքի և Մայր ՏաՃարի վերաօծման արարողություններին ՀՀ իշխանություններին հրավերք ուղարկելը ոչ միանշանակ ընդունվեց ընդդիմադիր դաշտի շատ գործիչների մոտ։ Ինչու։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը որակեց որպես «արդար դատաստան»։ Երկակի ստանդարտների կիրառումը Հավաքական արևմուտքի երկրների համար բացառությո՞ւն է այսօր, թե օրինաչափություն։

Մանրամասները՝ տեսանյութում