Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ղեկավարի վարչակազմից։

«Նախագահը չի ստորագրել օրենքը, միևնույն ժամանակ, նա վետո չի կիրառել դրա նկատմամբ: Նա պարզապես չի ստորագրել փաստաթուղթն ու այն վերադարձրել է խորհրդարան»,- հայտնել են Զուրաբիշվիլիի վարչակազմի ներկայացուցիչը:

Վրաստանի օրենքի համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և վետո չի դնում դրա վրա, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի նախագահը:

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերին ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։ Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են: