Թեհրանի հարձակումը Իսրայելի վրա պետք է հետևանքներ ունենա․ ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ-ն Իսրայելին ուղղված Իրանի հարվածներից հետո հայտարարում է, որ չի ցանկանում հակամարտության հետագա սրացում, բայց Թեհրանի հարձակումը, Պետդեպի հաղորդագրության համաձայն, պետք է հետևանքներ ունենա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք չենք ցանկանում, որ այդ հակամարտությունը շարունակի սրվել։ Այնուամենայնիվ, մենք հստակ հասկացրել ենք, որ այդ հարձակման համար պետք է հետևանքներ լինեն», – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ։