Իրանը չեղարկել է բոլոր չվերթները

Իրանը մինչև վաղը՝  տեղական ժամանակով մինչև 17:00-ն, չեղարկել է բոլոր թռիչքները: Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր չվերթները ամբողջ երկրում չեղարկվել են»,- Յազերլուի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Տելեգրամ ալիքում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ողջ Իսրայելում օդային հարվածների ազդանշաններ են հնչում։ Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Jerusalem Post-ը։