Փեզեշքիանն Իսրայելին կոչ է արել Իրանի հետ չհակամարտել
Իրանը պատերազմ չի փնտրում, այլ վճռականորեն դիմադրում է ցանկացած սպառնալիքի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք Թել-Ավիվին կոչ ենք անում Թեհրանի հետ հակամարտության մեջ չմտնել։ Օրինական իրավունքների հիման վրա և Իրանի ու տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության նպատակով վճռական պատասխան է տրվել իսրայելական ռեժիմի ագրեսիային։ Այս գործողությունն անցկացվել է ի պաշտպանություն Իրանի քաղաքացիների ու շահերի։ Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը պատերազմող կողմ չէ, բայց նա ամուր դիմադրություն ցույց կտա ցանկացած սպառնալիքի։ Սա մեր ուժերի միայն մի մասն է։ Իրանի հետ հակամարտության մեջ մի մտեք»,- հայտարարել է նա։