Փաշինյանը քննարկել է արդարադատության նախարարի թեկնածուների հարցը
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ: