Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Իրանի համար «լուրջ հետևանքները»

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտին հայտնել է, որ Վաշինգտոնը «բարձրացրել է մարտական ​​պատրաստվածությունը» տարածաշրջանում՝ Իրանի հարձակման սպասումով:

Հեռախոսազրույցն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել նախքան Իսրայելի ուղղությամբ Իրանի հարյուրավոր հրթիռներ արձակելը:

Ըստ Պենտագոնի հայտարարության՝ Օսթինն ու Գալանտը քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները, եթե Իրանը որոշի ուղղակի ռազմական հարձակում սկսել Իսրայելի վրա: