Պարզ բառերով՝ ինչ է ասել ՍԴ-ն

Պարզ բառերով (ոչ իրավաբանների համար հասկանալի լեզվով) ինչ է ասել ՍԴ-ն։

1.Ասել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգում մեջբերված Ալմա-Աթայի պայմանագիրը (այն մեկնաբանությամբ, որով մեկնաբանում է ներկայիս իշխանությունը) հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրության անբաժանելի մաս կազմող Անկախության Հռչակագրով Արցախը և Հայաստանը հանդիսանում են մեկ պետություն, իսկ իշխանությունը Ալմայի Աթայի պայմանագիրը այնպես է մեկնաբանում, իբր դրանով Արցախը Ադրբեջանի մաս է կազմում։

Սա նաև հիմնավորում է բազմաթիվ իրավաբաններիս նախկին պնդումները, որ Ալմա Աթայի պայմանագիրը իշխանությունը սխալ է մեկնաբանում և իր այդ մեկնաբանությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ Անկախության հռչակագրին։

Նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ դա այդպես է, հիշեցնեմ, որ Սահմանադրությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան Ալմա-Աթայի պայմանագիրը։ Որևէ կերպ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս ՀՀ Սահմանադրությունը դա ուղղակի, խոսակցական լեզվով ասած, “բլոկ” է անում!!

2.ՍԴ-ն հաջորդիվ ասել է, քանի որ Հայասատանի և Ադրբեջանի միջև կնքվող սահմանազատման կանոնակարգով սահմանված Ալմա-Աթայի պայմանագիրը ներկայիս իշխանության մեկնաբանությամբ հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ապա պետք է հրաժարվել Անկախության հռչակագրից, այլ ոչ թե սահմանազատման կանոնակարգը չվավերացնել (ինչպես որ պետք է աներ, պետք է կանոնակարգը հակասահմանադրական ճանաչեր)։

3.Վերջում ամենակարևորը, ՍԴ-ն լիազորություն (իրավունք) չունի անդրադառնալ ՀՀ Անկախության հռչակագրին և որոշել դրա Սահմանադրությանը համապատասխանելու կամ հակասելու հարցը! ( Անկախության Հռչակագիրն էլ իր հերթին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը):

 

Աննա Սարդարյանի ֆեյսբուքյան էջից