Դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել

Հիշում եք, Լուլուն էր հենց այնպես, առանց որևէ հիմնավորման, օդում ասել․ որ իրեն դուր չի գալիս Գրիգոր Մինասյանի կադրային քաղաքականությունը, բայց այսօր ոչ մի խոսք չասաց այդ մասին, հրաժարականը չկապեց փոխնախարարի հրաժարականի կամ քպական ստորագրահավաքի հետ։ Ի դեպ, համաձայնեցրել եք, արդյոք ստորագրահավաքը վարչապետի հետ հարցին, Լուլուն ամաչեց․ «Ես ամաչում եմ լսել այսպիսի հարցեր, իհարկե ոչ»։ Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից