Բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ․ Հրաչուհի Բասենց
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել Նյուրնբերգի և Դրեզդենի օպերային թատրոնների առաջատար մեներգչուհի սոպրանո Հրաչուհի Բասենցը։ Նա դաշնակահար Հելմուտ Դոյչի հետ ներկայացրել է Ռիխարդ Շտրաուսի երգերի ընտրանին։ Համերգից հետո երգչուհին «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել՝ ստացած ծաղկեփնջերը խոնարհել զոհված հայորդիների հիշատակին։
«Բեմից Եռաբլուր։
Փնջերը ձերն են տղաներ, ձեր կյանքի գնով ենք այսօր ապրում և արարում…»,- գրել է երգչուհին՝ լուսանկարներ հրապարակելով Եռաբլուրից։