ԵՄ-ն Վրաստանին սպառնացել Է չեղարկել առանց վիզայի ռեժիմը «ժողովրդավարության անկման» պատճառով

Եվրամիությունը Վրաստանին սպառնացել է առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկմամբ ՝ երկրում «ժողովրդավարության անկման» պատճառով: Այս մասին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել Է Politico պարբերականին։

Աղբյուրը հայտնել է, որ Բրյուսելը քննարկում է «բոլոր տարբերակները, ներառյալ վիզային ազատականացման հնարավոր ժամանակավոր վերացումը»: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ին հետագա ինտեգրման համար պետք է կատարեն որոշակի պահանջներ, որոնց թվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը և խտրականության դեմ պայքարը:

«Անհրաժեշտ գնահատականը կկատարվի իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, որը վտանգ կներկայացնի Շենգենյան գոտու ներքին անվտանգության համար, ինչպես նաեւ Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում», — ընդգծել է նա: