«Միասին» նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով պահանջագիր, որով կառավարությունից պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։

Շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը լրագրողներին ասաց, որ դա ենթադրում է ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1,2 մլն հայերի անվտանգ վերադարձի իրավունք Ադրբեջան` իրենց բնակավայրեր, մշակութային հուշարձանների պաշտպանություն։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ չի ձեռնարկում ոչ մի քայլ»,- նշեց նա։
Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք միջազգային համաժողովի՝ COP 29-ին հայկական պատվիրակությունն անպայմանորեն պետք է մասնակցի․ «Բաքվում պետք է գնալ և խոսել հայ գերիների վերադարձի, հայկական ժառանգության պահպանության եւ հայերի վերադարձի մասին»։

«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։