Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նոր ռազմական կցորդին

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ Գաֆար Գյորենը հանդիպել է  Զաքիր Հասանովին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ողջունելով թուրք հյուրին՝ Հասանովը շնորհավորել է նրան իր գործունեության մեկնարկի կապակցությամբ։

Հասանովը Թուրքիայի ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հետագա գործունեության մեջ։