Հայրենական մեծ պատերազմի 11 մասնակիցների փոխհատուցում կտրվի օդանավով մատուցվող ծառայությունների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց 2 մլն դրամ ուղղել ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցմանը:
Նախագծի կազմման համար հիմք է ծառայել «Սիբիր» ավիաընկերության կողմից արտոնություն ունեցող ՀՀ 11 քաղաքացիներին անվճար և զեղչային սակագներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին մատուցված ծառայությունների ցանկը:
Նախագծով առաջարկվում է այս միջոցառման գծով ինը ամսվա չափաքանակը ավելացնել 1,5 մլն դրամով, իսկ տարեկանը՝ 2 մլն դրամով: