Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ
Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ կլինի քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։
Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ, որը կշրջանցի Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում», – ասված է հաղորդագրության մեջ։