Մատենադարանը իրենց այլանդակությունը նկարելու բեմ է դարձել. ահազանգում է քաղաքացին (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Վարդանյանը ահազանգում է Մատենադարանի տարածքում նկարահանումների մասին եւ տեսանյութ հրապարակել.

«Մատենադարան սրբավայրը վերածել են պոռնո նկարահանման դեկորացիաի։ Մատենադարանը, որտեղ պահվող մագաղաթներից շատերը ցեղասպանության ժամանակ փրկելու համար հարյուրավոր հոգեւորականների իրենց կյանքն են զոհաբերել, սրանց համար իրենց այլանդակությունը նկարելու բեմ է դարձել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը։