Պետք է ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ինչ պաշտոնի մարդիկ են անում․ փորձագետ
Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։
Եթե , օրինակ , հերթապահ հայտարարություն լիներ, ապա դա կաներ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մակարդակով։ Իրանի բարձրագույն իշխանության, ՀՀ-ում Իրանի դեսպանի, խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ-ի, և մի շարք այլ պաշտոնյաների հայտարարությունները, մի քանի դեպքում նույնիսկ մի քանի հաջորդող օրեր տարբեր վայրերում կրկնվող հայտարարությունը, խոսում է նրա մասին, որ Իրանը գիտի, տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրի․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից