ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։ Արարողությունը տեղի է ունեցել այսօր, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններն ու հեռանկարները։

Գալուզինը հաջողություն է մաղթել Արսենյանին՝ Մոսկվայում իր առաքելության իրականացման գործում: