Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը. Զախարովան՝ Փաշինյանին (տեսանյութ)
Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանտու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով նախօրեին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ մեջբերելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ դրույթը, չի նշել, որ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան երթուղու անվտանգությունն ապահովելու է երրորդ երկիրը: Փաշինյանն ասել է, որ նման ընկալումն իրականության հետ կապ չունի:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան տեսնում է առկա փաստաթղթերն ու դրանց դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր:
«Այսպես ասած, մեկ խաղում ենք, մեկ՝ ոչ: Ամեն դեպքում խոսքը միջազգային իրավունքի, կողմերի ստորագրած փաստաթղթերի մասին է… Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ պետք է հարգել նրանց ջանքերը, ովքեր ամեն ինչ արել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում