Ավետիք Չալաբյանի գործով վճիռը մասնակի բեկանվեց․ գործն ուղարկվեց առաջին ատյան՝ նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակիորեն բեկանեց Ա. Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:
Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը»,- գրել է նա: