ԱԹՍ-ներով հարձակում է եղել Մուրմանսկի վրա. օդանավակայանները փակ են

Մուրմանսկի շրջանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Չիբիսը։

Տարածքում գործում է հակաօդային պաշտպանությունը։ Ավելի վաղ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը սահմանափակումներ է մտցրել Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանների գործունեության համար։

Ավելի վաղ Shot տելեգրամյան ալիքը տեղեկություն էր տարածել, որ Մուրմանսկի շրջանում հայտնված անօդաչու թռչող սարքերից մեկն իբր թռչում է Նորվեգիայից։ Անօդաչու թռչող սարքը թռել է Օլենյա օդանավակայան։