Արցախի պարենային անվտանգության խնդիրների լուծման թեման` 2024-ին տպագրված դպրոցական դասագրքում․ NEWS.am

Արցախի պարենային անվտանգության խնդիրների լուծման թեման ներառվել է 2024թ. հրատարակված  10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են դպրոցականների ծնողները՝ ուղարկելով դասագրքի խնդրահարույց էջի լուսանկարը: Դասագրքի հեղինակներն են Սարգիս Գալոյանը, Գագիկ Մելիքյանը, Հայկ Հարությունյանը, Կարինե Ավետիսյանը և Տիգրան Թանգամյանը: Վերջիններս հավանաբար տեղյակ չեն, որ մեկ տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերին տեղի ունեցած երկօրյա պատերազմի հետևանքով Արցախը վերջնականապես հայաթափվել է կամ էլ, նախքան գիրքը տպագրության ուղարկելը, «մոռացել են» աչքի անցկացնել և ստուգել թեմաների արդիականությունը: