Հնդկաստանի համար շատ կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ երթուղու զարգացումը. Սարան
Հնդկաստանի համար չափազանց կարևոր է, որ զարգանա Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղին, որը ՀՀ–ն կկապի Վրաստանի և Սև ծովի ավազանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Observer» հետազոտական հիմնադրամի (ORF) նախագահ Սամիր Սարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Նշված տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր է, և դրա դերը միայն աճելու է», – ասաց Սարանը:
Նա Հարավային Կովկասի տարածաշրջանը համարում է Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի երկրների կապի կարևոր օղակ: Այս առումով նա չբացառեց, որ Հայաստանը կարող է դառնալ հանգույց, որով կանցնեն մուլտիմոդալ տրանսպորտային երթուղիներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։