Մոլդովան «Գազպրոմին» հարցում է ուղարկել գազի տարանցման` Ուկրաինան շրջանցող ուղիների մասին
Մոլդովայի իշխանությունները «Գազպրոմին» հարցում են ուղարկել Ուկրաինայի տարածքով տարանցման անկայունության պատճառով գազի մատակարարման այլընտրանքային ուղի օգտագործելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի կողմից վերահսկվող Սուջայի գազի կոմպրեսորային կայանում առկա իրավիճակն անհանգստության տեղիք է տալիս։ Գազամատակարարումը դադարեցնելու նախադրյալներ չկան, եթե նույնիսկ գործող պայմանագրերը լրանան կամ կայանում վթարներ լինեն, բայց մենք աշխատում ենք վառելիքի մատակարարման այլընտրանքային ուղիների վրա»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, իշխանությունները և «Մոլդովագազ» ընկերությունն արդեն հարցումներ են ուղարկել «Գազպրոմ»-ին՝ Մոլդովա գազի մատակարարման այլընտրանքային ուղիները, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով տարանցումը դիտարկելու համար: