«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավերի ընդունման և առաքման սահմանափակումները հանվել են, հայտնում է «Ռոսավիացիան»:

Մոսկվայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման ֆոնին Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:30-ից օդանավերի ընդունման և առաքման ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել։ Դրանք հանվել են, ըստ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության, Մոսկվայի ժամանակով՝ առավոտյան ժամը մոտ 8-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք որ չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ, հետաձգվել՝ երեք չվերթ։