Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է

Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:

Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիան` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:

Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից