Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայի խնամքի կենտրոններից մեկում

«Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայի խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։

Նշվում է, որ վերջին շրջանում նա չէր շփվում լրագրողների հետ, շատ ժամանակ անցկացնում էր ընտանիքի հետ։ Մի քանի տարի առաջ նրան ախտորոշել էին թոքերի քաղցկեղ։
«Մասլյակովը երկու տարի պայքարեց քաղցկեղի դեմ, իսկ ութ ամիս առաջ բժիշկներն ասել էին, ցավոք, բուժումն արդեն չի օգնում, ժամանակի հարց է»,-գրում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երեկ 82 տարեկանում մահացել է Ալեքսանդր Մասլյակովը։

«Նա եղել և կմնա որպես լեգենդ ՈՒՀԱ (КВН) շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր ՈՒՀԱ հաղորդաշարը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է ՈՒՀԱ -ի տարածած հայտարարության մեջ։