Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված և վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է: Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, որը կասկածվում է ոստիկանին սպանելու եւ մյուսին վիրավորելու մեջ, որոնվում է: Ոստիկանությունից հայտնումեն, որ նա զինված է: