Երևանում շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները

ՀՀ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է:

Քաղաքապետարանից նաեւ հայտնում են անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: