«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ. ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝

.Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը.
.Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը.
.Պատմագրություն.
.Հնագիտական ժառանգություն.
.Հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում.
.Ուրարտագիտություն.
.Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ. հոկտեմբերի 10-ը՝ ժամը 11:00-ն: