Ռուս զինվորականները ուկրաինական ուժերին դուրս են մղել Կուրսկի շրջանից․ Վլադիմիր Պուտին
Ռուս զինվորականները կայունացրել են իրավիճակը Կուրսկի շրջանում և սկսել են ուկրաինական ուժերին դուրս մղել տարածաշրջանից: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի նպատակն էր խուճապ մտցնել և դադարեցնել հարձակումը Դոնբասում, սակայն հակառակորդի մոտ ոչինչ չի ստացվել։
«Զինված ուժերի սրբազան պարտքն է ամեն ինչ անել հակառակորդին այդ տարածքներից դուրս շպրտելու և մեր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանելու համար»,- նշել է Պուտինը։