Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Ջեյհուն Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում է։ Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։

