Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Reuters -ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ խոսակցությունը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով։

Ինչպես նշվում է, Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադար ապահովելու համար պետությունների վերջին ջանքերը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ երկու նախարարներն էլ քննարկել են տարածաշրջանային զարգացումները։

Այլ մանրամասներ հայտնի չեն։