Էդուարդ Շարմազանովի և իմ հետ, Սոչի քաղաքում, դու նման տեսակետներ չէիր արտահայտում
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լսեցի Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը և հասկացա, որ մեր քաղաքական դաշտում իրավիճակը զգալիորեն լարված է։ Մարդիկ կան, որ խառն են, չգիտեն, թե ինչ են խոսում: Դա երևի նրանից է, որ անպատասխանատու են ու շատ խղճուկ և քաղաքականապես տգետ:
Դուք կարող եք հարցնել՝ ինչու։ Պատասխանում եմ՝ քանի որ որոշ ուժեր կրկին փորձում են ՀՀԿ դեմ օգտագործել կեղտոտ, զզվելի քարոզչական հնարքներ՝ ինքնահաստատվելու համար, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը ազդեցության տակ է գտնվում նախկին իշխանությունների կողմից։
Հիմա մի քանի հարց.
Թևանյան, Անդրանիկ, դու ու՞մ շահերի ներկայացուցիչն ես եղել, երբ տարիներ շարունակ աշխատել ես նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ մասնակցում էիր նախագահի դեմ կազմակերպված ցույցերին և Ազատության հրապարակում цитում էիր «Իլհամ Ալիևի» խոսքը, ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին։
Դու ու՞մ կատարածուն էիր, երբ 2018 թվականին մասնակցում էիր արշավներին, ինչպես նաև նախորդ տարիների իրադարձություններին՝ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ փորձում էիր 2018 թվականին հակապետական արկածախնդրություն կազմակերպել։
Դու ու՞մ շահերի ներկայացուցիչն էիր, երբ քո թիմում և ցուցակում հայտնվեց Զարուհի Փոստանջյանը, ով աշխատում էր ՀՀ գործող նախագահի և Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Իսկ Զարուհին, ու՞մ շահերի ներկայացուցիչ էր, երբ 2018 թվականին բեմից ցանկանում էր գովերգել թուրքական ծագմամբ իշխանափոխությունն ու հանդես գալ Նիկոլի կողքին։
Ովքե՞ր են նրանք, ովքեր քո միջոցով փորձում են իբրև թե Նիկոլին հակադրվել և հրապարակներում ՀՀԿ նախագահի դեմ դիրքավորվել։ Ես կարող եմ պատասխանել այս հարցերին, սակայն թող այս հարցերը քեզ տան մեր հարգելի քաղաքացիները, ում փորձում ես մոլորեցնել, սակայն դա քեզ չի հաջողվում, քանի որ հասարակությունը քեզ չի վստահում։
Հ.Գ. Հանրապետականների հետ, մասնավորապես Էդուարդ Շարմազանովի և իմ հետ, Սոչի քաղաքում, դու նման տեսակետներ չէիր արտահայտում։ Մեր խոսակցությանն իհարկե, չեմ անդրադառնա։ Քաղաքական դիվիդենտը երբեք մարդու բարոյականությունից ավելի կարևոր չի, և կրկին նշում եմ, որ դու հանրապետականների ներկայությամբ նման տեսակետներ չես արտահայտել, երբ դեմ դիմաց եղել ես մեր առաջ։ Ամոթ է, որ հեռուստաեթերից լկտիաբար ստում ես՝ էժանագին (дешевый) PR-ի համար»։