Սերժ Սարգսյանը Մասիսի ՀՀԿ նոր գրասենյակում խոսել է երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին

Երեկ, հուլիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: