Հեռու’ ողբասացներից
Երկրի գահավիժման ընթացքը կասեցնել կարող է բացառապես ազգակիր հատվածը։ Դրա համար այն պիտի ինքնակազմակերպվի, ամրանա, մշակի անհրաժեշտ մարտավարություն։ Սակայն հաճախ տրվելով հույզերին` այդ հատվածն անում է քայլեր, որոնք վերջնարդյունքում վնասում են հենց իրեն։ Նման գործելաոճը շարունակելու դեպքում կա վտանգ, որ ազգակիր հատվածը կջլատվի, կվերածվի «իզգոյի»։
Ահազանգելով այդ մասին` «Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է նման տխուր հեռանկարից խուսափելու իր մոտեցումը։