Շոգի պատճառով Աթենքի բոլոր հնագիտական վայրերը փակ են եղել զբոսաշրջիկների համար
Հունաստանի մայրաքաղաք Աթենքը հինգշաբթի սահմանափակել է զբոսաշրջիկների մուտքը բոլոր հնագիտական վայրեր ամենաշոգ ժամերին: Այս մասին հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարարությունը, հայտնում է Kathimerini-ն։
Սպասվում է, որ ամբողջ երկրում ջերմային ալիքը կտևի առնվազն մինչև երկուշաբթի, հինգշաբթի օրը ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի 43 աստիճանի:
«Բոլոր հնագիտական վայրերը (Աթենքում) կփակվեն կեսօրից մինչև ժամը 17:00-ն՝ կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով»,- նշել է գործակալությունը։
Հունաստանի որոշ շրջաններում սա արդեն 11-րդ օրն է, ինչ ծայրահեղ շոգ է։
Օդերեւութաբանները հայտնում են, որ բարձր ջերմաստիճանը տաք օդային զանգվածներով եկել է Աֆրիկայից։