Windows օպերացիոն համակարգի անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չվերթներ են չեղարկվում
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը կարող է պայմանավորված լինել Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ ամբողջ աշխարհի օգտատերերի համար, հայտնում են Reuters-ը, Forbes-ը և The Economic Times-ը և CNN-ը:
Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։
Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:
Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:
Ինչպես հայտնում է CNN-ը, թռիչքների չեղարկման ու ուշացումների պատճառը Microsoft Azure ամպային պահեստավորման հարթակի անսարքությունն է։