Անմիզապահությունը կանանց շրջանում
Այս խնդիրը հանդիպում է բազմաթիվ կանանց մոտ և կարող է բացասական ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա։ ԱՆ-ը անդրադարձել է խնդրին։
Բուժումը
Խորհուրդ է տրվում փոխել կենսակերպը:
- Կարգավորե՛ք հեղուկի ընդունումը և նվազեցրե՛ք միզապարկը գրգռող այնպիսի սննդի ընդունումը, ինչպիսիք են սուրճը և ալկոհոլը:
- Պահպանելով օպտիմալ քաշը` կնվազեցնե՛ք միզապարկի վրա առաջացած ճնշումը։
Կատարել կոնքի մկանների, միզապարկի վարժանք (պլանավորված ինտերվալներով միզարձակություն, ինչը կօգնի կարգավորել միզապարկի աշխատանքը։
Նաև կարող է իրականացվել դեղորայքային, վիրահատական բուժում` բժշկի ցուցմամբ:
Անմիզապահության վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են առավել կայուն արդյունք ստանալու համար։